«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտնել է, թե արդյոք իրեն անհանգստացնում է ակումբում իր ապագան՝ հնարավոր հեռացման մասին լուրերի ֆոնին։
«Ես դրանից չեմ վախենում։ Կցանկանայի, որ իմ գլխավորությամբ թիմն իր ողջ ներուժը հասներ։
Մենք պետք է խաղադաշտում ցուցադրենք լավ խաղի ավելի երկար ժամանակներ, և ինքնին մեր խաղը պետք է ավելի կոմպակտ լինի»,- Պիոլիի խոսքը մեջբերում է TMW Radio-ն։
Իտալական Ա Սերիայի 17 տուրից հետո միլանցիները վաստակել են 33 միավոր եւ երրորդ տեղում են։