Նեմանյա Մատիչը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռենի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ձմռանը կարող է տեղափոխվել «Լիոն»:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Լիոնը» ցանկանում է հունվարին պայմանագիր կնքել 35-ամյա սերբի հետ: Անձամբ՝ ֆուտբոլիստը, դեմ չէ թիմը փոխելուն։

Այս մրցաշրջանում Մատիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում։