«Սևիլիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ անձնական պատճառներով խզել է պայմանագիրը կիսապաշտպան Ֆերնանդո Ռեգեսի հետ։
Ի սկզբանե նախատեսված էր, որ բրազիլացի խաղացողը համաձայնագրի ավարտից հետո 2024 թվականի ամռանը կհեռանա թիմից։
Ֆերնանդոն «Սևիլիա» է տեղափոխվել «Գալաթասարայից» 2019 թվականին։ Դրանից հետո նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 167 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։