Պեպ Գվարդիոլա. «Եթե պարտվենք ևս մեկ խաղում, մենք դուրս կմնանք պայքարից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։

«Եթե պարտվենք մեկ խաղում, մենք դուրս կմնանք պայքարից: Եթե ​​հաղթենք, կմնանք դրա մեջ։ Նույն իրավիճակը վերաբերում է մրցակիցներին:

Պետք է հանգստություն պահպանել, ամեն ինչ կարող է պատահել։ Մեզ սպասում է տարվա վերջին խաղը։ Հունվարն ավելի անկաշկանդ կլինի, և ապաքինման համար ավելի շատ ժամանակ կլինի։

Վերջին տնային հանդիպումներում մենք չկարողացանք արդյունքի հասնել, ուստի պետք է փորձենք կենտրոնացած լինել»,- մարզիչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։