Հայտնի է, թե «Ռեալը» ինչ ֆինանսական պայմաններ կառաջարկի Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հունվարին վերջին փորձը կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու համար: հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան առաջարկը կլինի նույնը, ինչ 2022 թվականին՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը հարկերից հետո տարեկան կստանա 26 միլիոն եվրո, ինչպես նաև 130 միլիոն բոնուս:

Բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ եթե Մբապպեի տրանսֆերն այս անգամ չկայանա, «Ռեալը» կհրաժարվի 25-ամյա հարձակվողին ձեռք բերելու փորձերից։