Յոն Մին Սոն․ «Հիմա մատ թափ տալու ժամանակը չէ»

«Թոթենհեմի» ավագ Յոն Մին Սոնը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 19-րդ խաղում «Բրայթոնից» կրած պարտությունը (2:4)։

«Սա շատ հիասթափեցնող է: Այսպես չենք մոտեցել մրցաշրջանին։ Այս հանդիպումը ոչ մի կերպ մոտ չէր այն մակարդակին, որում մենք ցանկանում ենք խաղալ:

Մենք գիտենք, թե որոնք էին մեր սխալները, բայց հիմա ժամանակը չէ դրանցից յուրաքանչյուրի վրա մատ թափ տալու»,- Սոնի խոսքը մեջբերում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։