IFFHS. 2023 թվականի ակումբային լավագույն մարզիչը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) տարվա լավագույն ակումբային մարզիչ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլային:

Նա զգալի տարբերությամբ գլխավորեց լավագույն մարզիչների վարկանիշը՝ ստանալով 281 միավոր։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կառլո Անչելոտտին (56) և «Նապոլիից» Լուչանո Սպալետին (53):

Վարկանիշային աղյուսակում հաջորդում են Սիմոնե Ինձագին (51), Ֆերնանդո Դինիզը (33), Միկել Արտետան (30), Չավին (26), Անգե Պոստեկոգլուն (12), Ունայ Էմերին (8) և Յուրգեն Կլոպը (6):