Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Արսենալին»։
Հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթեց «Արսենալին» արտագնա ցանկացած մրցաշարում: Դա տեղի է ունեցել 23-րդ փորձից։
Մոյեսը մինչև երեկ «Արսենալի» հետ արտագնա հանդիպումներում ունեցել է 18 պարտություն և 4 ոչ-ոքի։ 60-ամյա շոտլանդացին Պրեմիեր Լիգայի ակումբները գլխավորում է 2002 թվականից՝ աշխատելով «Էվերտոնում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Սանդերլենդում»: