Լոնդոնի «Արսենալն» անսպասելի պարտություն կրեց ԱՊԼ-ի տասնիններորդ տուրի խաղում՝ խոշոր դերբիում պարտվելով Լոնդոնի «Վեսթ Հեմին»։
«Արսենալի» ավագ, նորվեգացի ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը մեկնաբանել է հանդիպման արդյունքները՝ նա կարծում է, որ իր թիմը պետք է կատարելագործվի գրոհներն ավարտելու հարցում։
«Այն երեկոներից մեկը, երբ շատ ես ստեղծագործում, բայց չես կարողանում գոլ խփել: Պետք է եզրակացություններ անենք, դասեր քաղենք ու մրցակցի դարպասի առաջ ավելի արդյունավետ դառնանք։ Խոսքը ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստների, այլ ամբողջ թիմի մասին է: Սա ամբողջ թիմի խնդիրն է»,- Մարտին Էդեգորի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։