«Ռոման» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի պաշտպանով

Լոնդոնի «Վեսթ Հեմի» պաշտպան Տիլո Կեհրերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում են Corriere dello Sport-ի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 27-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում մայրաքաղաքի «Ռոման»։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է այս ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Տիլոն պաշտպանում է «մրճահարների» գույները 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում Կեհրերը 12 հանդիպում է անցկացրել «Վեսթ Հեմի» կազմում՝ առանց գոլերի: Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է ինը միլիոն եվրո։