«Բարսելոնան» կարող է նոր տեխնիկական գործընկեր ձեռք բերել

Կարևոր նորություն կատալոնական «Բարսելոնայի» ճամբարից՝ թիմը կարող է փոխել իր տեխնիկական գործընկերոջը։

«Բարսելոնան» երկար ժամանակ համագործակցում է Nike-ի հետ, սակայն վերջին շրջանում հարաբերությունները սառչել են, և այժմ Puma-ն պատրաստ է օգտվել դրանից, հայտնում է իտալական ITASportPress գործակալությունը։ Խոսքը 2025/26 մրցաշրջանից սկսվող պայմանագրի մասին է, գործարքի ֆինանսական պայմանները դեռ չեն հրապարակվում։

Ներկայումս Բարսելոնան», հանդես գալով որպես Իսպանիայի չեմպիոն, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն երրորդ հորիզոնականը։ Նրանից առաջ են Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև «Ժիրոնան»։