Կարիմ Բենզեման հեռացրել է 76 միլիոն հետևորդ ունեցող իր Instagram-ի օգտահաշիվը

Կարիմ Բենզեման լքել է Ռոնալդուի սիրելի սոցիալական ցանցը՝ նույնը, որում պորտուգալացին պարծենում է իր բաժանորդների քանակով։

Ընդ որում, դա տեղի ունեցավ անմիջապես այն հանդիպումից հետո, որում նրա ակումբը՝ «Ալ-Իթթիհադը», 2:5 հաշվով պարտվեց «Ալ-Նասրին», և Բենզեման արժանացավ տեղական ԶԼՄ-ների խիստ քննադատությանը։ Ֆրանսիացին պատասխանել է՝ հեռացնելով իր հաշիվը սոցցանցից։ Սա մեծապես վրդովեցրեց նրա 76 միլիոն հետևորդներին ու բաժանորդներին:

Ներկայումս ֆրանսիացի հարձակվողի թիմը Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն վեցերորդ տեղը: