«Արսենալը» Պրեմիեր Լիգայի հակառեկորդ է սահմանել

Լոնդոնի «Արսենալը» պարտություն կրեց Անգլիայի առաջնության տասնիններորդ տուրի խաղում, Միկել Արտետայի թիմը երկու գնդակ բաց թողեց «Վեսթ Հեմից»։ Միաժամանակ, լոնդոնցիները չկարողացան գոլ խփել, ինչը հակառեկորդ է Պրեմիեր Լիգայում։

Բանն այն է, որ ամբողջ խաղի ընթացքում «Արսենալի» ֆուտբոլիստները մրցակցի տուգանային հրապարակում դիպչել են գնդակին առնվազն 77 անգամ, և դա դարձել է ԱՊԼ-ում բացարձակ հակառեկորդ։

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Արսենալը» դեկտեմբերի 31-ին կխաղա «Ֆուլհեմի» հետ։