Մատեո Պոլիտանոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Նապոլիի» հարձակվող Մատեո Պոլիտանոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբ, հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ արաբական ակումբը պատրաստ է հարձակվողի համար առաջարկել 12 միլիոն եվրո, իսկ «Նապոլին» հարձակվողի համար պահանջում է 15 միլիոն եվրո։

Մատեոյի պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում 30-ամյա Պոլիտանոն «Նապոլիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Սաուդյան Արաբիայի առաջնության 18 տուրից հետո «Ալ-Շաբաբը» 18 միավորով 13-րդ տեղում է։