«Միլանը» Ստեֆանո Պիոլիին փոխարինող է գտել

«Միլանի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «Այնտրախտի» և «Վոլֆսբուրգի» նախկին մարզիչ Օլիվեր Գլասների հետ, ով համարվում է Ստեֆանո Պիոլիի հավանական փոխարինողը: Այս մասին հայտնել է լրագրող Ռոնալդ Մորգանը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ 49-ամյա մասնագետը չափազանց հետաքրքրված է «Միլանում» մարզչական պաշտոն զբաղեցնելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ «ռոսոներիների» ղեկավարությունը դժգոհ է Պիոլիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղամակարդակից։

Գլասների վերջին աշխատանքը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր, որտեղ նա աշխատել է 2021-ից 2023 թվականներին։ Ավստրիացի մասնագետի գլխավորությամբ գերմանական ակումբը 2021/22 մրցաշրջանում հաղթել է Եվրոպա Լիգայի գավաթը։