«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 2024 թվականին բաց կթողնի MLS-ի մի քանի հանդիպում, հայտնում է Daily Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ներկա չի լինի թիմի՝ «Ֆիլադելֆիայի», «Կոլումբուս Քրուի», «Նեշվիլի», «Շարլոտի» և «Ցինցինատիի» դեմ խաղերին՝ Արգենտինայի հավաքականի՝ Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով։
Մրցաշարը տեղի կունենա հունիսի 20-ից հուլիսի 14-ը՝ 2024 թվականի ամռանը։ Եվ քանի որ MLS-ը համաձայն չէ ՖԻՖԱ-ի հետ, միաժամանակ տեղի կունենան Ամերիկայի առաջնության հանդիպումները։
Մեսսին կվերամիավորվի «Ինտեր Մայամիում» 2024 թվականին «Բարսելոնայի» նախկին թիմակից Լուիս Սուարեսի հետ, ով դեկտեմբերին պայմանագիր է կնքել ակումբի հետ։
MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկում է 2024 թվականի փետրվարի 21-ին։