Ռեթքլիֆը նախատեսում է 300 աշխատատեղ կրճատել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատերը որոշել է մանկունիանցիների ակումբում 300 աշխատատեղ կրճատել, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ գործարարը խնդրել է աուդիտորներին գնահատել «կարմիր սատանաների» կառուցվածքն ու ծախսերը՝ օպտիմալացում իրականացնելու համար։ Նա մտադիր է 25-30 տոկոսով կրճատել 1000 հոգանոց աշխատակազմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռատքլիֆը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը։