Սենեգալի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն վեց ամիս աշխատավարձ չի ստացել

Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն վեց ամիս աշխատավարձ չի ստացել։ Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sport News Africa-ին։

47-ամյա Ալիու Սիսեի մարզչական շտաբի ներկայացուցիչները չեն ստանում իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված վճարումները։

Հիշեցնենք, որ Քաթարում կայացած Աշխարհի վերջին առաջնությունում Սենեգալի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի այս փուլում թիմը խոշոր՝ 0։3 հաշվով զիջեց Անգլիային։