Հայտնի է 2023 թվականի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանը

CIES Football սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է նախորդ տարվա լավագույն հարձակողական կիսապաշտպանների հնգյակը։

Աղբյուրի համաձայն՝ այդ դիրքի լավագույն ֆուտբոլիստը  «Մանչեսթեր Յունայթեդից» Բրունու Ֆերնանդեշն է։ Երկրորդ տեղում Ֆեդերիկո Վալվերդեն էր («Ռեալ» Մադրիդ), իսկ լավագույն եռյակը եզրափակեց Իլկայ Գյունդողանը («Բարսելոնա»):

Նշենք, որ լավագույն հնգյակում են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստներ՝ Բերնարդո Սիլվան եւ Խուլիան Ալվարեսը: Այս մրցաշրջանում 29-ամյա Բրունու Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։