«Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիայի» աստղային կիսապաշտպան Յոզուա Կիմմիխին ձեռք բերելու հավակնորդների թվում է: Այս մասին հայտնում է 90min-ը՝ հղում կատարելով Fichajes-ին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կիմմիխը մոտ է անգլիական Պրեմիեր Լիգայի երկու այլ ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ բանակցելուն: Յոզուա Կիմմիխը փետրվարին կդառնա 29 տարեկան։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը գերմանացի խաղացողին գնահատում է 75 միլիոն եվրո։