«Ինտերը» գործնականում պայմանավորվել է թիմի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
26-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Նոր պայմանագրի պայմաններով Դիմարկոյի աշխատավարձը կավելանա տարեկան մինչև չորս միլիոն եվրո։ Բացի այդ, պաշտպանը կստանա մեկ միլիոն եվրո ստորագրման բոնուս:
Ֆուտբոլիստը «Ինտերի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիմարկոն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։