«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։
Պորտուգալացու խոսքով՝ խաղը հռոմեացիների համար չափազանց բարդ ստացվեց, սակայն նա հաղթանակն արժանի է համարում։
««Ռոման» շատ լավ խաղաց հավասար ուժերով, առաջին խաղակեսում երկու հիանալի հնարավորություն չօգտագործեց և ամբողջ ժամանակ վերահսկում էր խաղը շատ ավելի հմուտ թիմի դեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Այս հանդիպումից հետո «Ռոման» 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը, «Նապոլին» 27 միավորով յոթերորդն է։