Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների Լիգայի ֆորմատն այլ է լինելու։ Թվում է, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ՈՒԵՖԱ-ն կարող է հրաժարվել ձեւաչափի փոփոխությունից։
«Ակումբները կարծում են, որ մրցաշարի նոր ձևաչափը շատ ավելի լավն է, քան ներկայիսը»,- RMC Sport-ը մեջբերում է մի քանի աղբյուրների կարծիքը, ովքեր մոտ են ՈՒԵՖԱ-ին և Եվրոպական ակումբների ասոցիացիային։
Ինչպես գիտեք, Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում խմբային փուլի փոխարեն կլինի մեկ լիգա՝ 36 թիմով։ Այս փուլում կլինի ութ խաղային օր՝ այսպես կոչված շվեյցարական համակարգով հանդիպումներով։