Պյոտր Զելինսկին պատրաստ է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին պատրաստ է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Ինտերը» և «Յուվենտուսը» համարվում են լեհի գլխավոր հավակնորդները՝ հույս ունենալով գրավել կիսապաշտպանին:

Ըստ Repubblica-ի՝ Զելինսկին կատարել է իր ընտրությունը՝ ցանկանում է տեղափոխվել «Ինտեր»: «Նապոլիի» հետ պայմանագրի երկարաձգման հավանականությունն այժմ բավականին ցածր է։

Պյոտր Զելինսկին «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից: «Նապոլիի» կազմում անցկացրած 350 խաղում նա դարձել է 50 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։