Մադրիդի «Ռեալը» հայտնել է իր դիրքորոշումը հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ։ Defensa Central-ի լրագրողների համաձայն՝ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվողն այլևս նրանց ակումբի համար առաջնահերթ թիրախ չէ։
Եթե Մբապպեն չհամաձայնի տեղափոխվել «Ռեալ» մինչև հունվարի վերջ, իսպանական գրանդն իր ուշադրությունը կդարձնի այլ ֆուտբոլիստների վրա։ «Լոս Բլանկոները» որոշել են կոշտ վարվել այս գործարքի հետ կապված և այլևս չեն պատրաստվում համոզել ֆրանսիացի աստղին։
Մբապպեի պայմանագիրը փարիզյան թոփ-ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։