Յան Զոմմեր. ««Բավարիան» ինձ տվեց Գերմանիայի չեմպիոնի կոչումը»

Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերն ամփոփել է տարին, որն իր համար բավականին անսովոր է ստացվել։

Հաճախ չէ, որ դարպասապահին հաջողվում է մեկ տարվա ընթացքում միանգամից երեք ակումբում խաղալ: Տարեսկզբին նա Մյունխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց «Բավարիա», իսկ ամռանը՝ Միլանի «Ինտեր»։

««Բավարիայում» անցկացրած 6 ամիսն ինձ Գերմանիայի չեմպիոնի կոչում տվեց, ինչը, չնայած ակումբին ուղղված իմ ողջ երախտագիտությանը, «Բորուսիայում» չեղավ: Ակումբում որոշ փոփոխությունների պատճառով իրավիճակը փոխվեց, և դա ինձ համար կարևոր գործոն էր: Եվ ես մեկնեցի «Ինտեր»»,- շվեյցարացի դարպասապահի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։