Սուպերլիգան վերադառնում է այն բանից հետո, երբ Եվրոպական արդարադատության դատարանը վճռեց, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող մենաշնորհ ունենալ մայրցամաքում մրցումների կազմակերպման հարցում: Այժմ Սուպերլիգայի կազմակերպիչները՝ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, պետք է ակտիվացնեն ջանքերը՝ ակումբներին իրենց նախագծում ներգրավելու համար։ Ներկայումս այս մրցաշարին աջակցում են միայն «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Սուպերլիգայի հովանավոր A22 Sports-ը հայտարարում է, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հասանելի կլինեն սթրիմինգային հարթակում անվճար դիտելու համար։
Նախկինում հաղորդվում էր, որ Սուպերլիգայի նախագիծը նախատեսում է յուրաքանչյուր մրցաշրջանում 64 թիմի մասնակցություն։