«Մանչեսթեր Սիթին» փորձում է ձեռք բերել «Պարտիզանի» կիսապաշտպան Մատյա Պոպովիչին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա սերբը չի երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։
Կիսապաշտպանին հավակնում է նաև «Միլանը», որը հոկտեմբերից բանակցություններ է վարում նրա տրանսֆերի շուրջ։
Պոպովիչը «Պարտիզանի» երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։