Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան ամեն ինչ անում է իր նախկին թիմի դեմ արտագնա հանդիպման համար վերականգնվելու համար։
Il Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ «Ռոմայի» արգենտինացի հարձակվողը ինտենսիվ ապաքինվում է վնասվածքից՝ դեկտեմբերի 30-ին կայանալիք «Յուվենտուսի» դեմ խաղին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Դիբալան «Յուվենտուսում» հանդես է եկել 2015-ից 2022 թվականներին, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռոմա»։