Մարկո Վերատին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»

«Ալ-Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատին 2017 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

Ինչպես հաղորդում է Sport-ը, այն ժամանակ «բլաուգրանաները» լրջորեն հետաքրքրված էին իտալացու և մի շարք բանակցություններ էին վարում տրանսֆերի համար։

Այնուամենայնիվ, Վերատին ի վերջո մերժեց «Բարսելոնայի» առաջարկը։ 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն ձեռք բերեց Նեյմարին և Կիլիան Մբապպեին։ Մարկոն ավելի գրավիչ համարեց իր ներկայիս թիմի նախագիծը, ուստի որոշեց մնալ։