Նեյմարը չի մասնակցի 2024 թվականի Ամերիկայի գավաթին

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Լասմարը հայտնել է, որ հարձակվող Նեյմարը չի մասնակցի 2024 թվականի Ամերիկայի գավաթին։ Մրցաշարը կկայանա ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։

«Դեռ վաղ է, վերականգնողական ընթացքն արագացնելու իմաստ չկա։ Մենք ակնկալում ենք, որ նա պատրաստ կլինի վերադառնալ 2024 թվականի եվրոպական մրցաշրջանի մեկնարկին, որը օգոստոսին է»,- ասել է Լասմարը Radio 98-ին։

Հոկտեմբերի 18-ին Նեյմարը ծանր վնասվածք ստացավ Բրազիլիայի հավաքականի՝ Ուրուգվայի դեմ խաղում (0-2) ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում՝ խաչաձև կապանների և ձախ ծնկի մենիսկի պատռվածք։

Այս ամառ հարձակվողը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից։ Նա թիմի կազմում հասցրել է անցկացնել 5 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։