Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3-3)։
32-ամյա ֆրանսիացին այժմ մադրիդյան թիմի կազմում խփած 173 գոլ ունի։ Նա դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
Գրիզմանը շրջանցեց Լուիս Արագոնեսին, ով «Ատլետիկոյի» կազմում 172 գոլ է խփել։