Ռոնալդ Արաուխոն ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն հույս ունի մոտ ապագայում ավելի շատ տիտղոսներ նվաճել։

««Բարսելոնայի» հետ երեք տիտղոս նվաճեցի, բայց ցանկանում եմ ավելիին հասնել։ Ես ի ծնե հաղթող եմ, միշտ ուզում եմ հաղթել։ Կորուստներն ինձ շատ են վրդովեցնում։

Ես միշտ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու, ուստի այստեղ խաղալը ինձ շատ ուրախացնում է: Կարող եք պատկերացնել, թե ինչ եմ զգում, երբ ինձ վստահում են ավագի թևկապը»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։