Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան բարեհաջող վիրահատության է ենթարկվել ձախ ծնկի նախորդ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավստրիացին վնասվածք է ստացել Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (4-1): Ֆուտբոլիստի մոտ օրերս կսկսի վերականգնման գործընթացը։
Այս մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 17 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։