«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը բացատրել է, թե ինչու չի տեղափոխվել «Չելսի»։ 17-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամառ կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
«Ժամանակին ինձ դուր էր գալիս Պրեմիեր Լիգան։ Հասկանալի է, որ «Չելսին» ուժեղ ակումբ է, որը վերջին տասնամյակում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Բայց ես միշտ գործակալին ասել եմ, որ իմ երազանքը «Ռեալն» է»,- ասել է Էնդրիկը լրագրող Մարիո Կարտեգանային:
2023 թվականին Էնդրիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։