«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խորհուրդ է տվել «Լութոնի» պաշտպան Թոմ Լոքերին լսել բժիշկների խորհուրդները։
29-ամյա ուելսցին կորցրել է գիտակցությունը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բորնմութի» դեմ հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա սրտի կանգ է ունեցել։
«Իմ խորհուրդն է նրան ընդունել լավագույն որոշումը, որը կարող է: Եթե բժիշկները ձեզ ասում են, որ այլ բան արեք, դուք պետք է հարգեք դա և տեսնեք, թե ինչ կարող եք անել: Ոչինչ չի կարող խանգարել ձեզ, բայց ի վերջո ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ եք զգում և ինչ են ասում բժիշկները։ Նա պետք է որոշում կայացնի ընտանիքի հետ, բայց չպետք է շտապի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
2021 թվականի ամռանը Էրիկսենը նաև սրտի կանգ էր ստացել Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ Դանիայի հավաքականի հետ խաղում (0-1)։