Ջուդ Բելինգհեմ. «Երբ իմ առջև տարածություն կա, ես վտանգավոր եմ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր բարձր ցուցանիշների մասին։

«Անցած մրցաշրջանում ես 14 գոլ խփեցի։ Այս հարցում ես արդեն գերազանցել եմ իմ ռեկորդը։ Ինձ համար բնական չէ այդքան գոլեր խփելը։ Հիմա ավելի շատ պատասխանատվություն եմ ստանձնում: Երբ իմ առջև տեղ կա, ես վտանգավոր եմ»,- ասել է Բելինգհեմը Telefoot-ին:

Այս մրցաշրջանում անցկացրած 19 խաղում 20-ամյա կիսապաշտպանը 16 անգամ հարվածել է մրցակիցների դարպասին։ Բացի այդ, Բելինգհեմն ունի հինգ գոլային փոխանցում: