Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ բաց կթողնի Մարկ Կուկուրելլան

Հայտնի է դարձել «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլայի վնասվածքի լրջության աստիճանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Կուկուրելլան բաց կթողնի մինչև փետրվար։ Առաջիկա օրերին մարզիկը լրացուցիչ հետազոտություններ կանցնի՝ վերականգնողական պլանը վերջնական տեսքի բերելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և ստացել 5 դեղին քարտ։