Մոհամեդ Սալահը կլինի Սաուդյան Արաբիայի ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կլինի Սաուդյան Արաբիայի ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ հաջորդ ամառ ակումբները նոր փորձեր կձեռնարկեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ հաջորդ տարի մերձավորարևելյան ակումբները ավելի քիչ գումար կծախսեն նորեկների վրա, սակայն Սալահի դեպքը դիտարկվում է որպես բացառություն։

Ֆուտբոլիստը համարվում է ավելի կարևոր տրանսֆերային թիրախ լիգայի համար, քան Կրիշտիանու Ռոնալդուն, ով տեղափոխվել է «Ալ-Նասր»։

Հիշեցնենք, որ անցած ամառ «Ալ-Իթիհադը» փորձել է 200 միլիոն ֆունտով գնել Սալահին։