Պեպ Գվարդիոլա․ «Վերջում գոլեր բաց թողնելը պարզապես անհաջողություն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայում իր թիմի վերջին անհաջողությունների մասին։

«Շատ մանրամասներով լավ էինք, բայց ի վիճակի չենք խաղերում հաղթելու։ Դա եղավ հիմա, եղավ «Լիվերպուլի» հետ խաղում, «Թոթենհեմի» հետ։ Մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ։

Վերջում գոլեր բաց թողնելը պարզապես անհաջողություն է: Ամեն ինչ արդար էր։ Մենք երկու միավոր կորցրեցինք, մեր մրցակցին 11 մետրանոց իրացնելու հնարավորություն տվեցինք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։