«Ատլետիկոն» դիտարկում է թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը

Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է կիսապաշտպան Ակսել Վիտսելի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, հայտնում է TodoFichajes-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Վիտսելը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Ներկայումս «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է։