Վինիսիուսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։ Marca-ի տեղեկություններով՝ բրազիլացին ակնկալում էր օգնել Մադրիդի «Ռեալին» տարվա վերջին խաղում, սակայն մարզչական շտաբը որոշել է խնայել ֆուտբոլիստին։

Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը խաղադաշտ կվերադառնա արդեն հաջորդ օրացուցային տարին։ Նախկինում ենթադրվում էր, որ բրազիլացին կարող է վերականգնվել դեկտեմբերի 28-ին կայանալիք «Լաս Պալմասի» հետ հանդիպմանը։

Այնուամենայնիվ, բժշկական անձնակազմը պնդում է, որ ավելի լավ է Վինիսիուսը սպասի մինչև հունվար՝ ռեցիդիվից խուսափելու համար։