«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հիշել է, թե ինչպես է խաղացել Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ «Բարսելոնայում»։
«Մարդիկ ասում էին` ո՞նց եք երեքով խաղալու: Բայց մենք գիտեինք, որ եթե բոլորը խաղան իրենց դերը, մենք «Բարսելոնան» մեծ կդարձնենք:
Մեր խումբը ցանկանում էր հաջողության հասնել, էգո չկար։ Ես ուրախ էի, երբ Նեյմարը կամ Մեսսին գոլ խփեցին, և նրանք ինձ թույլ տվեցին 11 մետրանոցներ ու տուգանային հարվածներ կատարել, որպեսզի կարողանամ նվաճել «Ոսկե խաղակոշիկը»: Տպավորիչ էր»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։