Չավին իր հիացմունքն է արտահայտել «Ռիվեր Փլեյթի» արգենտինացի հարձակվող Կլաուդիո Էչևերիի նկատմամբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իր հիացմունքն է արտահայտել «Ռիվեր Փլեյթի» արգենտինացի հարձակվող Կլաուդիո Էչևերիի նկատմամբ, ով, ինչպես խոսվում է, կատալոնական ակումբից բացի հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիով», «Չելսիով» և ՊՍԺ-ով։

«Այս տղան տաղանդավոր է: Բացի այն հեթ-տրիկից, որը նա խփեց Բրազիլիայի դեմ [Մ17 Աշխարհի առաջնությունում], նա տարբերություն է դնում խաղադաշտում: Բայց [հնարավոր տրանսֆերի հետ կապված] դա պետք է կարգավորի սկաուտական ​​բաժինը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ավելի վաղ Էչևերին, ով հունվարին կդառնա 18 տարեկան, խոստովանել էր, որ կցանկանար խաղալ «Բարսելոնայում» և Լիոնել Մեսսիի մեծ երկրպագուն է։

Էչևերիի պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ ավարտվում է 2024 թվականի վերջին։