«Ռեալի» ֆուտբոլիստը շարք է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է օգնել իր թիմին «Վիլյառեալի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին 23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ու բացակայել «Լոս Բլանկոսի» հայտացուցակից։ Լրագրող Կառլոս Ռոդրիգեսի տեղեկություններով՝ Չուամենին առաջիկա խաղում կընդգրկվի Մադրիդի «Ռեալի» հայտացուցակում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 14 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի հեղինակ։