Ջեյմի Կարագեր․ ««Լիվերպուլը» այս պահին նման չէ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Յուրգեն Կլոպի թիմն այս պահին չեմպիոնական ցուցանիշներ չի ցուցադրում։

««Լիվերպուլը» այս պահին նման չէ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի։ Այս մակարդակի խաղ դեռ չեմ տեսնում: Առաջիկա ամիսը ինքնադրսեւորվելու հիանալի հնարավորություն կլինի։ Մոտենում է ճշմարտության պահը, որից հետո մենք հստակ կհասկանանք, թե որքան ուժեղ է «Լիվերպուլն» այս մրցաշրջանում։ Այո, նրանք այժմ առաջատար են, բայց նրանց առաջին տեղը չի կարելի համոզիչ անվանել»,- Կարրագերի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ 16 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը։ Հաջորդ խաղում մերսիսայդցիները կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդին»։