«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, թե արդյոք մտածում էր ակումբից հեռանալու մասին, երբ ակումբի ակադեմիայում էր։
«Ոչ, ազնվորեն: Միշտ մտածել եմ, որ եթե բավականաչափ աշխատեմ, և իմանամ, թե ինչի եմ ընդունակ, կարող եմ շատ խաղաժամանակ ստանալ: Ժամանակի ընթացքում ես սկսեցի ավելի շատ րոպեներ ստանալ»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում City Extra-ն:
Նշենք, որ 23-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։