«Միլանի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը պատրաստվում է դառնալ մենեջեր։
Նա կդառնա Գերմանիայի ֆուտզալի առաջնությունում հանդես եկող թիմի մենեջեր։ Ավելին, Բոատենգը կմիանա թիմին, որը ղեկավարում են այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ Մատս Հումելսն ու Լուկաս Պոդոլսկին։
Նոր առաջնությունը կմեկնարկի գալիք տարվա հունվարի 8-ին։ Հիշեցնենք, որ Կևին-Պրինս Բոատենգը կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի վերջում, նրա վերջին ակումբը Բեռլինի «Հերտան» էր: