Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ է բացակայելու Մյունխենի «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան ֆրանսիացին իր թիմի հետ արտագնա հաղթանակ տարավ Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Հաղթական գոլից կարճ ժամանակ անց ֆրանսիացին վնասվածք ստացավ ու լքեց խաղադաշտը։
Bild-ի տեղեկություններով՝ Մյունխենում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Կոմանը վնասվածքի պատճառով ստիպված է լինելու բաց թողնել 3 շաբաթ։ Այսպիսով, ֆրանսիացին այլեւս չի օգնի իր թիմին 2023 թվականին։
Այս մրցաշրջանում Կոմանը բոլոր մրցաշարերում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։