Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ իր թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ իր թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո։

The Athletic-ի տեղեկություններով՝ այն տեղեկությունը, որ ֆրանսիացու պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը, չի համապատասխանում իրականությանը։

Աղբյուրը պնդում է, որ 30-ամյա Վարանը պայմանագիր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2024 թվականի հուլիսը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վարանը կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում Էրիկ տեն Հագի թիմում, ինչի պատճառով ֆրանսիացու շուրջ հունվարին հնարավոր հեռանալու մասին շատ խոսակցություններ են պտտվում։